ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

«Հարավկովկասյան երկաթուղուն» կհանձնվի Վանաձորի կայարանի երկաթուղային վագոնային կշեռքը։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նախագծով առաջարկվող կարգավորումը թույլ կտա Վանաձորի կայարանի տարածքում առկա երկաթուղային վագոնային կշեռքը և կշեռքի շինությունը վերանորոգումից հետո արդյունավետ շահագործել, ինչպես նաև ապահովել ԱՊՀ անդամ երկրների երկաթուղով բեռնափոխադրումների պահանջների կատարումը:
Նաև հնարավորություն կստեղծվի իրականացնելու վագոնների բարձումից հետո դրանց կշռումը, ինչպես նաև կբարձրանա գնացքների անվտանգ երթևեկության ապահովումը: