Ռուսական ուժերը գիշերը ԱԹՍ-ներով և հրթիռներով հարվածել են Կիևին


Ռուսական ուժերը գիշերը ԱԹՍ-ներով և հրթիռներով հարվածել են Կիևին: Զոհվել է առնվազն 8 մարդ, այդ թվում՝ երեխա: Վիրավորների թիվը գերազանցում է 40-ը։ Ընդհանուր առմամբ Կիևի վեց շրջանում վնասվել են հարյուրավոր օբյեկտներ, բնակելի շենքեր։


Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ այժմ որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում. փլատակներում, հնարավոր է, մարդիկ են մնացել: Վոլոդիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին՝ բանակցությունների փոխարեն ռմբակոծությունը նախընտրելու համար:


«Մոսկվան օգտվում է այն հանգամանքից, որ աշխարհի առնվազն մի մասը աչք է փակում երեխաների սպանության վրա և արդարացումներ է փնտրում Պուտինի համար»,- հայտարարել է նախագահը։


Զելենսկին կոչ է արել, մասնավորապես, Չինաստանին և Հունգարիային՝ արձագանքել ռուսական ագրեսիային: Նրա համոզմամբ՝ հարկավոր է խստացնել հակառուսական պատժամիջոցները:

Leave a Comment