Այսօրվա գիշերային հարվածների կարեւոր դրվագներից մեկն է դարձել Վիննիցայի մարզի Կազատինսկի երկաթուղային հանգույցի վրա հարձակումը:
Այս երկաթուղային հանգույց, արը համարվում է Ուկրաինայում կարեւորագույններից մեկը, գրոհի է ենթարկվել մի քանի տասնյակ ծանր անօդաչուների կողմից։ Տարածքում հակաօդային պաշտպանությունը գրեթե չի շխատել, եւ բոլոր անօդաչուները հարվածել են նախատեսված թիրախներին: Արդյունքում, ինչպես նաեւ տեղի աղբյուրնրն են հաստատում, երկաթուղային ենթակայանը կամ ոչնչացվել է, կամ ծանր վնասվել:
«Եթե Շեպետևկայի և Ժմերինկայի երկաթուղային հանգույցները նույնպես ոչնչացվեն, դա կարող է մեծապես ազդել տրանսպորտի վրա: Չնայած Կազատինսկի երկաթուղային հանգույցի հեռացումը (նույնիսկ ժամանակավոր) կազդի նաև Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների տեղափոխման, ինչպես նաև ռազմաճակատում դրանց մատակարարման վրա»,- հասցրել են մեկնաբանել փորձագետները: