«Քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության պետի ժ/պ-ն և իր ենթակաները ցույց տվեցին իրենց լկտի պահվածքը». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Երևանի քաղաքապետարանի «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութել է հրապարակել ու գրել. «Նախկիներին տեղը տեղին լավ ծառայած հիմա յուղը վրեն «ՔՊ-ական» խաղացող քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության պետի ժ/պ-ը և իր ենթակաները ի ցույց դրեցին իրենց ո՛չ կոմպետենտությունը և լկտի պահվածքը
     քաղաքացիները սրանց համար տուգանքի «մատերիալ» են և՛ վերջ . . .
     Արթուր Չախոյանին տուգանեցին վճարված տոմսի համար: Այ բալամներ, բա որ Ձեզ ասում էի` վարչարարություն անել չգիտեք, Ձեզ մեջտեղից «ճղում» էիք:
     Տեսանյութում պարզ երևում է, որ ասում ենք` չեք ստուգել, բայց մեկ ա, պետք է տուգանեին:
     Տիգրան Ավինյան, դո՞ւք եք հրահանգել նման կերպ աշխատել։
     Երևանի քաղաքապետարան, «վատ» չեք աշխատում»:

Leave a Comment