Գաբրիելա Հարությունյան՝ Աբու Դաբիի արագ շախմատի չեմպիոն


Հասարակություն

13-ամյա Գաբրիելա Հարությունյանը դարձել է Աբու Դաբիի 31-րդ շախմատային փառատոնի մինչև 13 տարեկան աղջիկների արագ շախմատի չեմպիոն։

Օգոստոսի 15-ից 24-ը Գաբրիելան մասնակցել է մրցաշարին Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ, իսկ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 8-ը, կրկին Բանկի ֆինանսավորմամբ, Մոնտենեգրոյում իր ուժերը կփորձի Եվրոպայի աղջիկների և պատանիների առաջնությունում։

2025 թ. Հայաստանի մինչև 14 տարեկան աղջիկների չեմպիոնը Աբու Դաբիում մասնակցել է նաև Ladies Blitz մրցաշարին՝ մտնելով կանանց լավագույն տասնյակում և մեծապես բարձրացնելով իր վարկանիշը։

Գաբրիելան շախմատով զբաղվում է 5 տարեկանից։ Նա բազմիցս տպավորիչ արդյունքներ է գրանցել՝ հաղթելով Երևանի Մ10 տարեկան աղջիկների, Հայաստանի Մ10, Մ12 և Մ14 տարեկան աղջիկների առաջնություններում, ինչպես նաև զբաղեցրել Եվրոպայի Մ10 տարեկան աղջիկների 4-րդ հորիզոնականը։

2025 թ. Հայաստանի մինչև 14 տարեկան աղջիկների բացարձակ չեմպիոն դառնալով՝ Գաբրիելան ստացել է նաև ուղեգիր՝ շախմատի աշխարհի պատանեկան առաջնությանը մասնակցելու համար։

Leave a Comment