Նոր տեղեկություն «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահի ապագայի վերաբերյալ

Հեղինակավոր լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն արձագանքել է այն լուրերին, որ դարպասապահ Ջեյմս Թրաֆորդը կարող է «Մանչեսթեր Սիթիից» վարձակալությամբ տեղափոխվել «Բեշիկթաշ»։ Ռոմանոն սոցցանցերում գրել է, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

«Ոչ մի բանակցություններ, ոչ մի քննարկում, ոչ մի հնարավորություն։ Թրաֆորդը լիովին «Մանչեսթեր Սիթիի» ծրագրերում է, նույնիսկ եթե ակումբը պայմանագիր կնքի Դոննարումմայի հետ», – գրել է Ռոմանոն։

Պրեմիեր լիգայի վերջին խաղում «Թոթտենհեմի» դեմ Ջեյմս Թրաֆորդը կոպիտ սխալ թույլ տվեց, որից հետո «Մանչեսթեր Սիթին» բաց թողեց։ «Քաղաքացիները» պարտվեցին 0։2 հաշվով։

The post Նոր տեղեկություն «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահի ապագայի վերաբերյալ first appeared on Proffootball.

Leave a Comment