Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային թիմի հայտացուցակը Պորտուգալիայի և Իռլանդիայի հավաքականների դեմ աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղերի համար նախատեսված հայտացուցակը, հայտնում է ՀՖՖ-ն:
Դարպասապահներ
Հենրի Ավագյան – «Փյունիկ»
Օգնյեն Չանչարևիչ – «Նոա»
Արսեն Բեգլարյան – «Ալաշկերտ»
Պաշտպաններ
Կամո Հովհաննիսյան – «Արարատ-Արմենիա»
Ստյոպա Մկրտչյան – «Օսիեկ» (Խորվաթիա)
Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»
Էդգար Գրիգորյան – «Արարատ-Արմենիա»
Գեորգի Հարությունյան – «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Նաիր Թիկնիզյան – «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)
Սերգեյ Մուրադյան – «Նոա»
Ալբերտ Խաչումյան – «Արարատ»
Կիսապաշտպաններ
Ժիրայր Շաղոյան – «Արարատ-Արմենիա»
Նարեկ Աղասարյան – «Ուրարտու»
Գոռ Մանվելյան – «Նոա»
Վահան Բիչախչյան – «Լեգիա» (Վարշավա, Լեհաստան)
Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Արտակ Դաշյան – «Նոա»
Էդգար Սևիկյան – «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)
Հովհաննես Հարությունյան – «Արարատ-Արմենիա»
Արթուր Սերոբյան – «Շերիֆ» (Տիրասպոլ, Մոլդովա)
Դանիել Աղբալյան – «Փյունիկ»
Ուգոչուկվու Իվու – «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Կարեն Նալբանդյան – «Ալաշկերտ»
Հարձակվողներ
Լուկաս Սելարայան – «Բելգրանո» (Արգենտինա)
Հրանտ-Լեոն Ռանոս – «Բորուսիա Մյոնխենգլադբախ» (Գերմանիա)
Նորբերտո Բրիասկո Բալեկյան – «Խիմնասիա Լա Պլատա» (Արգենտինա)
Տիգրան Բարսեղյան – «Սլովան» (Բրատիսլավա, Սլովակիա)
«Ֆարուլի» կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը չի միանա հավաքականին վնասվածքի պատճառով։
Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 1-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
Սեպտեմբերի 6-ին հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Պորտուգալիայի ազգային թիմին, հանդիպման մեկնարկը՝ ժամը 20։00-ին (Երևանի ժամանակով)։ Սեպտեմբերի 9-ին էլ Հայաստանի թիմը կրկին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Իռլանդիայի հավաքականին, հանդիպման մեկնարկը՝ ժամը 20։00-ին (Երևանի ժամանակով)։