Գազայում սովից մահացածների թիվը հասել է 313-ի

https://arm.sputniknews.ru/20250827/gazajum-svovic-mahacatsneri-tivy-hasel-e-313-i-92784207.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1d/88368572_0:0:2732:2048_1920x0_80_0_0_a6ae9017affc7bf157814b244c01abda.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իսրայել, գազայի հատված, սով, մահ

իսրայել, գազայի հատված, սով, մահ

Բաժանորդագրվել

Գազայի վարչակազմի տվյալներով՝ Իսրայելը վերջին մեկ ամսում թույլատրել է, որ 2654 բեռնատար մտնի Գազայի հատված, ինչը բավարարում է բնակչության կարիքների ընդամենը 15 տոկոսը:

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Գազայի հատվածում սովից մահացածների ընդհանուր թիվը 2023 թվականի հոկտեմբերից հասել է 313-ի, որոնցից 119–ը երեխաներ են։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղի առողջապահության նախարարությանը։

«Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը վերջին 24 ժամվա ընթացքում գրանցել է սովից և թերսնուցումից մահանալու 10 դեպք, մահացածներից 2-ը երեխաներ են։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 313-ի, որոնցից 119–ը երեխաներ են», -ասված է գերատեսչության հայտարարության մեջ։

Ոլորտի իշխանությունների տվյալներով՝ 2024 թվականին Գազայում սովից մահացել է 50 մարդ, ևս չորսը մահացել են 2023-ին։

Գազայի վարչակազմի տվյալներով՝ Իսրայելը հուլիսի 27-ից օգոստոսի 25-ը պաղեստինցիներին մարդասիրական օգնության մատակարարումների մասնակի վերականգնումից հետո թույլատրել է, որ 2654 բեռնատար մտնի Գազայի հատված, ինչը բավարարում է բնակչության կարիքների 15 տոկոսը:

Միաժամանակ Իսրայելը խոչընդոտում է պարենամթերքի հարյուրավոր տեսակների ներմուծումը` միս, ձուկ, ձու, միրգ, բանջարեղեն, կաթնամթերքի առանձին տեսակներ և այլն։

Տեղի իշխանությունների պնդմամբ՝ բեռնատարների հիմնական մասը թալանվում է իսրայելցի զինվորականների թողտվությամբ։

Նրանց գնահատականներով՝ Գազայի հատվածի բնակիչների պարենի, առաջին անհրաժեշտության իրերի, վառելիքի և դեղորայքի նվազագույն պահանջմունքների ապահովման համար ամեն օր պետք է Գազա մուտք գործի մարդասիրական օգնությամբ բեռնված շուրջ 600 բեռնատար:

Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա։ Նրանք պատանդ վերցրին ավելի քան 200 անձանց: Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։

Իսրայելի պաշտպանության բանակն ի պատասխան սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները:

Leave a Comment