«Եվրոպան շանտաժով և սպառնալիքներով պահանջել է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ». Թբիլիսիի քաղաքապետ

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ իրենք ապացույցներ
ունեն առ այն, որ Եվրոպան շանտաժով և սպառնալիքներով պահանջել է երկրորդ ճակատ
բացել Ռուսաստանի դեմ:

 

«Վարչապետի
կաբինետում հնչել են ուղիղ սպառնալիքներ, շանտաժ և վիրավորանք
՝ պահանջելով երկրորդ ճակատ բացել (ընդդեմ Ռուսաստանի): Խոստումներ, որ մենք ձեզ կօգնենք ամեն ինչում, որ ձեզ
կտրամադրվեն համապատասխան սարքավորումներ և այլն: Իհարկե, կան ապացույցներ, և եթե
պահանջվի, մենք անպայման կհրապարակենք դրանք, բայց, կրկին, ելնելով երկրի շահերից,
ավելի լավ է մնա այնպես, ինչպես կա…»,- հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետը:

 

Նրա
խոսքով
՝ իրենց անընդհատ շանտաժի են
ենթարկել՝ հիմա էլ վիզային ռեժիմի ազատականացմամբ, իսկ մինչ այդ թեկնածուի
կարգավիճակով: «Նրանք դա մեզ չտվեցին, հիշո
՞ւմ եք: Երկու պատճառով. երկիրը չի մտել պատերազմի
մեջ, երկրորդ ճակատը չի բացվել, և երկիրը չի միացել պատժամիջոցներին: Եթե
​​մենք սխալ թույլ տայինք և միանայինք պատժամիջոցներին, ինչպիսի՞ն կլիներ մեր տնտեսական վիճակը»,- հայտարարել է
Կալաձեն
:

 

 

Leave a Comment