Ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Էմանուել Պետին խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի մասին՝ համեմատելով նրան «Բլաուգրանայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսսիի հետ։ Մեսսին ներկայումս խաղում է ամերիկյան «Ինտեր Մայամիի» կազմում։
«Նա ինձ հիշեցնում է Մեսսիին աջ եզրում։ Ամեն անգամ, երբ նա դիպչում է գնդակին, նա վտանգ է ստեղծում։ Լամինը սովորաբար իր գոտի է բերում երկու կամ նույնիսկ երեք հակառակորդի, ինչը տարածք է բացում թիմակիցների համար։
Ահա թե ինչու է «Բարսելոնան» այդքան վտանգավոր։ Ռաֆինյայի և հիանալի կիսապաշտպանության շնորհիվ սպառնալիքը կարող է գալ ցանկացած վայրից։
Ես տեսա, թե ինչպես շատ թիմեր փորձում էին պաշտպանվել՝ Յամալի դեմ երկու կամ երեք ֆուտբոլիստով, բայց դա չաշխատեց», – Պետիի խոսքերն է մեջբերում իսպանական AS-ը։