Իրանի համար «Զանգեզուրի միջանցքը» որևէ սպառնալիք չի ներկայացնում.Ալիեւ


Միջազգային

Իրանի հետ մեր միջպետական ​​հարաբերությունները կառավարությունների, նախագահների, արտաքին գործերի նախարարների միջև հարաբերություններ են։ Հետևաբար, մենք լիովին անտեսում ենք այս կեղծ պատմությունները, որոնք տարածում են այսպես կոչված՝ խորհրդականները։


Ըստ APA-ի, նախագահ Իլհամ Ալիևը այս մասին հայտարարել է «Al Arabiya» հեռուստաալիքին տված հարցազրույցում։


«Մեզ համար ամեն ինչ պարզ է։ Նախագահի (Իրանի – խմբ.) դիրքորոշումը բացարձակապես ողջամիտ է և հիմնված է այն փաստի վրա, որ «Զանգեզուրի միջանցքը» որևէ սպառնալիք չի ներկայացնում Իրանի համար», – նշել է Ալիևը։

Նրա խոսքով՝ Հայաստանը բեռնափոխադրումներից տարանցման վճարներ է ստանալու։


«Հաշվի առնելով, որ Ասիայից Եվրոպա Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումների ծավալը տարեցտարի աճում է, վստահ եմ, որ «Զանգեզուրի միջանցքը» կդառնա մայրցամաքները կապող կարևոր տրանսպորտային օղակ», – ասել է պետության ղեկավարը։

Leave a Comment