Ռուբեն Վարդանյանի շինծու գործով նիստում Բաքվի դատարանում «տուժողներ» են ցուցմունք տվել

Քաղաքականություն

27.08.2025 | 09:58

Բաքվի զինվորական դատարանում տեղի է ունեցել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը, որը նախագահել է դատավոր Զեյնալ Աղաևը։ Ադբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարցաքննությունից առաջ Աղաևը «տուժողներին» և նրանց  իրավահաջորդներին, որոնք առաջին անգամ են մասնակցել դատավարությանը, բացատրել է օրենքով սահմանված նրանց իրավունքներն ու պարտականությունները։

Այնուհետև դատարանը լսել է, այսպես կոչված, «տուժողների» և նրանց իրավահաջորդների ցուցմունքները։

Մասնավորապես, «տուժող» Գասիմ Մամեդհասանովի իրավահաջորդը՝ նրա հայրը՝ Բիլալ Մամեդհասանովը, հայտարարել է, որ իր որդին զոհվել է Իվանյանում՝ «հայկական բանակի մնացորդների և հայկական անօրինական զինված կազմավորումների կողմից արձակած կրակի  հետևանքով»։

Գործով նաև այլ «տուժողներ» են ցուցմունք տվել։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 2-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment