ՀՀ Տավուշի մարզի մի շարք համայնքներում 2-3 բալ ուժգնությամբ զգացել են օգոստոսի 27-ին Ռուսաստանի Դաշնություն Մախաչկալա քաղաքից 75 կմ հարավ-արևելք տեղի ունեցած երկրաշարժը, հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Մախաչկալա քաղաքից 75 կմ հարավ-արևելք տեղի ունեցած երկրաշարժը 10 կմ խորությամբ է՝ 5.5 մագնիտուդով։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ, հավելել են ՀՀ ՆԳՆ-ից։
