«Պետք է մի դժբախտ պատահար տեղի ունենա, որ նո՞ր քայլեր ձեռնարկեք». Արթուր Չախոյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Բլոգեր Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և գրել․ «Երևանի քաղաքապետարանը օտարման ոչ ենթակա 60 հոդվածի համայնքային 1311քմ² տարածքը վաճառել է 42.260 դրամով և կառուցապատման շինթույլտվություն է տվել։
     Նիկոլ Փաշինյան, Դուք հայտարարել եք, որ «քաղաքացին ինքն իր մայթը պետք է ապահովի»:
     Եթե հիմա գնամ ապօրինաբար օրինականացրած զավթած մայթը քանդեմ, ինձ արագ-արագ «իշխանությունը բռնությամբ զավթելու» փորձով կդատե՞ք, թե՞ սովորության համաձայն պետք է մի դժբախտ պատահար տեղի ունենա, որ նոր քայլեր ձեռնարկեք:
     Փաստաթղթերին էի սպասում, այդ իսկ պատճառով մի փոքր ուշ անդրադարձա այս խնդրին, քանի որ ես փաստերով եմ ներկայացնում անօրինականությունը, այլ ոչ թե խոսքերով»:

Leave a Comment