Վերին Արտաշատում դադարեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը


Հասարակություն

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները Արարատի մարզի Վերին Արտաշատում վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Արևիկ Գրիգորյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»՝ ստուգումների ընթացքում պարզվել է, որ օբյեկտը գործում է սանիտարահիգիենիկ պահանջների խախտումներով։ Արձանագրվել են մի շարք խնդիրներ՝

  • սննդի կառույցը կառուցված չէ այնպես, որպեսզի բացառվի անցանկալի բորբոսի առաջացումը,

  • խոհանոցի հատակը, պատերը և առաստաղը չունեն հարթ մակերես և չեն պահվել նորոգ վիճակում՝ ինչը խոչընդոտում է մաքրմանն ու ախտահանմանը,

  • լվացարանի և սեղանների մակերեսները պատրաստված չեն եղել հիգիենայի պահանջներին համապատասխան նյութերից և չեն պահպանվել նորոգ և բարվոք վիճակում։

Տեսչական մարմնի մասնագետները, հաշվի առնելով նշված խախտումները, կասեցրել են հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը և սահմանել ժամկետ՝ բացահայտված անհամապատասխանությունները վերացնելու համար։

Leave a Comment