
Այլ իշխանությունների պարագայում հնարավո՞ր է չեղարկել Վաշինգթոնյան հռչակագիրը, դատարանի բակում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին հարց ուղղեց լրագրողը:
-Կապիտուլյացիան մեկ գործողությամբ ակտ չէ, այն շարունակական երևույթ է և այդ ընթացքը հնարավոր է կասեցնել միայն ու միայն եթե փոխվեն կապիտուլյացիայի պատճառ հանդիսացած և այդպիսի փաստաթուղթ ստորագրած իշխանությունները: Եթե կասեցումը լինի, հետո կտեսնենք: Մենք երբեք չենք ասել ու չենք ասելու, որ պետք չէ Ադրբեջանի հետ բանակցություններ վարել: Իհարկե պետք է, բայց ոչ կապիտուլյացիայի դիրքերից և ոչ էլ գերագույն ջանք գործադրելով, որ զիջումներով իշխանություն պահվի,- ասաց Սարգսյանը: