«Բորուսիա Դորտմունդը» ավարտին հասցրեց «Չելսիի» կիսապաշտպանի տրանսֆերը

Դորտմունդի «Բորուսիան» հայտարարել է «Չելսիի» կիսապաշտպան Քարնի Չուկվուեմեկայի տրանսֆերի մասին։

21-ամյա ֆուտբոլիստը գերմանական ակումբի հետ կնքել է երկարաժամկետ պայմանագիր մինչև 2030 թվականի հունիսի 30-ը։

Նշվում է, որ գործարքի արժեքը կազմում է մոտ 20 միլիոն եվրո։ 2025 թվականի փետրվարից Չուկվուեմեկան «Բորուսիայում» խաղացել է վարձավճարով։

The post «Բորուսիա Դորտմունդը» ավարտին հասցրեց «Չելսիի» կիսապաշտպանի տրանսֆերը first appeared on Proffootball.

Leave a Comment