Սեպտեմբերի 30-ից մեկնարկում են Գյումրի-Լառնակա-Գյումրի չվերթները. Դավիթ Խուդաթյան

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Օրեր առաջ Շիրակի մարզ այցի ժամանակ լրատվամիջոցների հարցին ի պատասխան ասել էի, որ առաջիկայում Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից կմեկնարկեն դեպի Եվրոպա չվերթներ։

Ահա այսօր Wizz Air ավիաընկերությունը հայտարարեց, որ սեպտեմբերի 30֊ից մեկնարկում են Գյումրի ֊ Լառնակա ֊ Գյումրի չվերթները՝ շաբաթը երկու թռիչք հաճախականությամբ։

Տոմսերի արժեքը կսկսի 14.99 եվրոյից։

Ի դեպ մենք էլ արդեն օրեր առաջ վերանորոգել ենք Գյումրիի «Շիրակ» օդանավակայան տանող ճանապարհը։

Բարի գալուստ Գյումրի և բարի թռիչք։)

Leave a Comment