Ընդհանուր առմամբ, հենց ԱՄՆ-ում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն է ցույց տալիս Ադրբեջանի դիրքորոշման հետևողականությունը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, հաղորդում է APA-ն։
Վերջինս հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրան կից կառույցների լուծարման վերաբերյալ կոչը տարածվել է ԵԱՀԿ երկրների շրջանում և այս հարցի վերաբերյալ որոշում կկայացվի սեպտեմբերի 1-ին։
Հիշենք, որ Հայաստանի իշխանությունները վստահեցրել են, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու խնդրանքը կստորագրվի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելուց հետո։
Բայրամովը կրկին անդրադարձել է նաև ՀՀ սահմանադրության փոփոխությանն ու Զանգեզուրի միջանցքին։
«Բաքուն ակնկալում է , որ Երևանը կփոփոխի Հայաստանի սահմանադրությունը և լիովին կվերացնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար։ Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագրում հատուկ ընդգծվում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ անխոչընդոտ հաղորդակցության կարևորությունը՝ որպես Ադրբեջանի անբաժանելի մաս։
Զանգեզուրի միջանցքը (Թրամփի երթուղի), որի մի մասը կանցնի Հայաստանի միջով, կապահովի անխափան հաղորդակցություն Ադրբեջանի ներսում և տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիա։ Այս նախագիծը նաև կընդլայնի տարածաշրջանային առևտրի և տրանսպորտային հնարավորությունները»,- նշել է նա։