Հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը հաջողությամբ ամփոփվեց

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը հաջողությամբ ամփոփվեց։

Օգոստոսի 12-ից 20-ը ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում ու Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողների մասնակցությամբ անցկացվեց համատեղ զորավարժություն, որի առանցքում միջազգային խաղաղապահ առաքելություններին նախապատրաստումն էր՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ։

Զորավարժության ավարտին ԱՄՆ զինծառայողներն իրենց տեխնիկայի հետ միասին մեկնեցին Հայաստանից։

Leave a Comment