Aurora News | Իլոն Մասկը դատի է տվել Apple-ին

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը դատի է տվել Apple-ին և OpenAI-ին ՝ մեղադրելով նրանց xAI-ի դեմ դավադրության մեջ:

«Apple-ը և OpenAI-ն մենաշնորհել են շուկաները և խոչընդոտներ ստեղծել X-ի և xAI-ի նման նորարարական ընկերությունների մրցակցության համար»,-գրում է Reuters-ը:

Ըստ հայցի՝ Apple-ը OpenAI-ի հետ համատեղ Ինտեգրել է ChatGPT-ն իր սարքերում ՝ iPhone, iPad և Mac, և սահմանափակում է X և Grok հավելվածների տեսանելիությունը App Store-ում ՝ OpenAI-ի հետ բացառիկ գործարքի պատճառով:

XAI ընկերությունը պահանջում է մի քանի միլիարդ դոլարի փոխհատուցում:

OpenAI-ում հայտարարել են, որ այս հայցը համարում են Մասկի կողմից շարունակվող հետապնդման արշավի մաս:

Leave a Comment