Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2025 մրցաշրջանը մեկնարկում է օգոստոսի 26-ին՝ նշանավորելով մրցաշարի 25-ամյակը։ Այս տարի մրցաշարը կանցկացվի նոր ձևաչափով, որն ավելի դինամիկ և մրցակցային է դարձնում խաղերը։ Նախնական փուլի խաղերը կտևեն մինչև օգոստոսի 30-ը, իսկ ութ մինի-մրցաշարերի հաղթողները կապահովեն տեղ հիմնական փուլի Բ ուղում։
Հայաստանի չեմպիոն «Երևանը» նույնպես սկսում է իր պայքարը ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի նախնական փուլում: Թիմը մրցելու է A խմբում՝ Հյուսիսային Մակեդոնիայում կայանալիք հանդիպումներում:
«Երևանի» մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի «Ֆորցան», Անդորրայի «Էնկամպը» և Սան Մարինոյի «Մուրատան»:
Առաջին խաղը տեղի կունենա օգոստոսի 27-ին, «Երևանը» կմրցի «Մուրատայի» հետ: Հաջորդ օրը՝ օգոստոսի 28-ին, հայկական թիմը կհանդիպի «Էնկամպի» հետ: Նախնական փուլի վերջին խաղը կկայանա օգոստոսի 30-ին․ «Երևանը» կխաղա տանտերերի՝ «Ֆորցայի» դեմ:

Մրցաշարի կառուցվածք
Նախնական փուլ: 32 թիմեր բաժանվել են ութ խմբերի, յուրաքանչյուրում՝ չորս ակումբ։ Յուրաքանչյուր խմբի հաղթողը կանցնի հիմնական փուլի Բ ուղի։
Հիմնական փուլ: Գործող չեմպիոն «Պալման» և վարկանիշով 1-23-րդ տեղեր զբաղեցնող թիմերը մրցաշարն սկսում են հիմնական փուլից։ Այն բաժանված է երկու ուղու՝ Ա (չորս խումբ, յուրաքանչյուրից երեք թիմ անցնում է 1/8 եզրափակիչ) և Բ (չորս խումբ, միայն հաղթողներն են առաջ գնում)։
Փլեյ-օֆֆ: Հիմնական փուլը հաղթահարած 16 թիմերը (12-ը՝ Ա ուղուց, 4-ը՝ Բ ուղուց) կմրցեն 1/8 եզրափակիչում՝ երկխաղյա ձևաչափով։ Հաղթողները կանցնեն քառորդ եզրափակիչ, իսկ վերջնական փուլում կմրցեն չորս լավագույն ակումբները։
Նախնական փուլի խմբեր
Խաղերը կանցկացվեն օգոստոսի 26-30-ը։
Խմբերն են՝
Խումբ A: «Երևան» (Հայաստան), «ՖՈՐՑԱ» (Հյուսիսային Մակեդոնիա, տերեր), «Էնկամպ» (Անդորրա), «Մուրատա» (Սան Մարինո)
Խումբ B: «Տայգերս Ռուրմոնդ» (Նիդերլանդներ), «Բայո Պիվլյանին» (Չեռնոգորիա), «Վլազնիա» (Ալբանիա, տերեր), «Իսբյորնինն» (Իսլանդիա)
Խումբ C: «Վրխնիկա» (Սլովենիա), «Բուրոս» (Շվեդիա, տերեր), «Տալլին» (Էստոնիա), «Վանգելու» (Թուրքիա)
Խումբ D: «Յորրինգ» (Դանիա), ԱԵԼ (Կիպրոս), «Կլիկ» (Մոլդովա, տերեր), «Մաքաբի Նեթանիա» (Իսրայել)
Խումբ E: «ՎիտԷն» (Բելառուս), «Վայլինդորֆ» (Գերմանիա), «Լևսկի» Սոֆիա (Բուլղարիա, տերեր), «Եվրոպա» (Ջիբրալթար)
Խումբ F: «Արազ» (Ադրբեջան), «Լյուտի Կրայիշնիչի» (Ավստրիա, տերեր), «Սոլտայրս» (Շոտլանդիա), «Սպարտա Բելֆաստ» (Բելգիա)
Խումբ G: «Բուբամարա» (Բոսնիա և Հերցեգովինա, տերեր), «Բլու Մեջիք» (Իռլանդիա), ԿՄՈՒ (Վրաստան), «Կարդիֆ» (Ուելս)
Խումբ H: «Վեսպրեմ» (Հունգարիա), ԱԵԿ (Հունաստան, տերեր), «Շարմտրոլան» (Նորվեգիա), «Բոլթոն» (Անգլիա)
Հետաքրքիր փաստեր
Նորամուտ նշող թիմերը: «Բոլթոն» (Անգլիայի 12-րդ ներկայացուցիչը՝ երկրորդ ցուցանիշը Իտալիայից հետո), «Բուրոս», «Բուբամարա», «Լյուտի Կրայիշնիչի», «Տալլին», «Վանգելու», «Վեսպրեմ», «Վլազնիա»։
Փորձառու թիմեր: «Արազը» (Ադրբեջան) մասնակցում է 20-րդ անգամ (երկրորդը «Կայրաթից» հետո), «Էնկամպը»(Անդորրա)՝ 18-րդ անգամ։
Հիմնական փուլի խմբեր
Ա ուղի (հոկտեմբերի 28 – նոյեմբերի 2)
Խումբ 1: «Կարտախենա» (Իսպանիա), «Սպորտինգ-Անդերլեխտ» (Բելգիա), «Պյաստ» (Լեհաստան, տերեր), «Կաունո Ժալգիրիս» (Լիտվա)
Խումբ 2: «Պալմա» (Իսպանիա, տերեր), «Սեմեյ» (Ղազախստան), «Էտուալ» (Ֆրանսիա), «Խրուդիմ» (Չեխիա)
Խումբ 3: «Բենֆիկա» (Պորտուգալիա), «Ռիգա» (Լատվիա), «Լոզնիցա-Գրադ» (Սերբիա), «Լուքսոլ Սենթ-Էնդրյուս» (Մալթա, տերեր)
Խումբ 4: «Սպորտինգ» (Պորտուգալիա), «Կայրաթ» (Ղազախստան), «Նովո Վրիեմե» (Խորվաթիա, տերեր), «Պրիշտինա 01» (Կոսովո)
Բ ուղի (հոկտեմբերի 28 – նոյեմբերի 2)
Խումբ 5: «Կատանիա» (Իտալիա), «Ակաա» (Ֆինլանդիա), E խմբի հաղթող, H խմբի հաղթող
Խումբ 6: «Լուչենեց» (Սլովակիա), «Միներվա» (Շվեյցարիա), G խմբի հաղթող, D խմբի հաղթող
Խումբ 7: «Յունայթեդ Գալաց» (Ռումինիա), «Դիֆֆերդանշ» (Լյուքսեմբուրգ), F խմբի հաղթող, B խմբի հաղթող
Խումբ 8: «Խիտ» (Ուկրաինա), «Ավրորա» (Ուկրաինա), C խմբի հաղթող, A խմբի հաղթող
Ծանոթություն: Բ ուղու 6, 7, 8 խմբերի տերերը կորոշվեն ակումբների համաձայնությամբ մինչև սեպտեմբերի 4-ը, հակառակ դեպքում ՈւԵՖԱ-ն կանցկացնի վիճակահանություն։