Էրդողանը շարունակում է պնդել Հայաստանի Սյունիքի մարզով միջանցքի մասին

Արմինֆո. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է պնդել Հայաստանի Սյունիքի մարզով միջանցքի մասին։

 

“Զանգեզուրի միջանցքի” նախագծի լիարժեք իրականացումը նոր մասշտաբներ կհաղորդի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությանը”, – ըստ «Անադոլու»-ի՝ ասել է Էրդողանը երկրի նախարարների կաբինետի նիստից հետո իր ելույթի ժամանակ:

 

Մեղրիի երթուղին Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով շուրջ 40 կմ երկարությամբ տրանսպորտային երթուղու նախագիծ է, որը տրանսպորտային կապ կապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների և նրա էքսկլավ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև: Տարածաշրջանում տրանսպորտային ուղիների բացումը նախատեսված էր Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով: Մինչդեռ, Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել այդ պայմանավորվածությունների էությունը և ստանալ արտատարածքային միջանցք։

Leave a Comment