Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Նոր էջ է բացվում Գյումրիի զարգացման համար:
Ինչպես խոստացել էինք` Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից չվերթեր կիրականացվեն դեպի Լառնակա, Կիպրոս:
Չվերթներն իրականացնելու է «Wizz Air» ավիաընկերությունը` սեպտեմբերի 30-ից սկսած: