Գեղարքունիքում տեղի ունեցած ավտովթարից 5 և 6 տարեկան երեխաներ են վիրավորվել․ ԶԼՄ

Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 71 կմ հատվածում տեղի ունեցած վթարի հետևանով 5 մարդ է վիրավորվել, որից 2-ը՝ անչափահաս, հայտնել է Shamshyan.com-ը։

Ըստ կայքի՝ Լոռու մարզի բնակիչ 57-ամյա Արժանիկ Ս․-ն «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհից և բախվել ծառին, ինչի հետևանքով 44-ամյա Աննա Վ․-ն, 42-ամյա Մարատ Վ․-ն, 5-ամյա Գ․Ղ․-ն, 6-ամյա Ռ․Գ․-ն և 18-ամյա Արման Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա շտապօգնության բժիշկները։

Leave a Comment