Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ահազանգում է խաբեությունների նոր ալիքի մասին։
Սամվել Մարտիրոսյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Կրկին նոր ալիք է խաբեությունների։ Զանգում են, առաջարկում 5G կապը միացնել։ Կամ բանկից։ Բոլոր դեպքերում առաջարկում են կպնել WhatsApp-ով, ինչ-որ գործողություններ անել, հավելված ներբեռնել։ Մի տրվեք, ընկերությունը երբեք նման բան չի առաջարկի»,- գրել է Մարտիրոսյանը։