WhatsApp-ում խաբեությունների նոր ալիք է․ տեղեկատվական անվտանգության փորձագետը զգուշացնում է

Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է WhatsApp-ում խաբեությունների նոր ալիքի մասին

WhatsApp-ում խաբեությունների նոր ալիք է․ տեղեկատվական անվտանգության փորձագետը զգուշացնում է


ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ WhatsApp-ում կրկին խաբեությունների նոր ալիք է, հայտնում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։


«Կրկին նոր ալիք է խաբեությունների։ Զանգում են, առաջարկում 5G կապը միացնել։ Կամ բանկից։ Բոլոր դեպքերում առաջարկում են կպնել WhatsApp-ով, ինչ-որ գործողություններ անել, հավելված ներբեռնել։ Մի տրվեք, ընկերությունը երբեք նման բան չի առաջարկի», – գրել է նա Facebook-յան իր էջում։

Leave a Comment