ՌԴ–ն Իսրայելին հորդորում է կանխել Գազայի հատվածում իրավիճակի վատթարացումը. ԱԳՆ

https://arm.sputniknews.ru/20250826/rdn-israjelin-hvordvorum-e-kankhel-gazaji-hatvatsum-iravitshaki-vattaracumy-agn-92735079.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0d/36413462_154:0:2883:2047_1920x0_80_0_0_ce73e73e8408a3001b4e54df51ef84a9.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, իսրայել, գազայի հատված, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), համաս

ռուսաստան, իսրայել, գազայի հատված, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), համաս

Բաժանորդագրվել

Մոսկվան ակնկալում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կհամաձայնեցնի Գազայի վերաբերյալ բանաձևի նախագիծը՝ կենտրոնանալով հումանիտար աղետի հաղթահարման վրա։

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը Իսրայելին կոչ է անում դադարեցնել կրակը և անհապաղ միջոցներ ձեռնարկել Գազայի հատվածում իրավիճակի վատթարացումը կանխելու համար, վերականգնել հումանիտար օգնության անարգել մուտքը տարածաշրջան, որտեղ սովը հասել է աննախադեպ ծավալների։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Մոսկվան հուսով է, որ ՄԱԿ-ում կհամաձայնեցվի Գազայի վերաբերյալ բանաձևի նախագիծը։

«ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ պետություններն առաջիկայում նախատեսում են ևս մեկ փորձ կատարել՝ համաձայնեցնելու Գազայի վերաբերյալ բանաձևի նախագիծը՝ կենտրոնանալով հումանիտար աղետի հաղթահարման վրա։ Մոսկվան ակնկալում է, որ այս անգամ նման փաստաթուղթ կընդունվի», – ասվում է հայտարարության մեջ։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և նրա տեղակալը`ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի ղեկավար Թոմ Ֆլետչերը հանդես են եկել խիստ քննադատական հայտարարություններով։

Նշվում է, որ կանխատեսումների համաձայն՝ սեպտեմբերի վերջին սովը կտարածվի Խան Յունիս և Դեյր էլ-Բալահ նահանգներում։

Պաղեստինյան անկլավում արագ վատթարացող իրավիճակը կարող է սպառնալիք դառնալ 5 տարեկանից փոքր 132 հազար երեխաների համար, որոնցից 41 000-ը ծայրահեղ թերսնված վիճակում են (ընթացիկ տարվա մայիսից ի վեր այս թիվը կրկնապատկվել է)։

«Գազայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից արտահայտված մտահոգիչ գնահատականները չեն կարող չցնցել»,– նշում է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը։

Իսրայելի իշխանությունները հուլիսի 26-ից թույլատրել են, որ օտարերկրյա պետությունները կրկին մարդասիրական օգնություն նետեն օդից։

Գազայի հատվածում մարդասիրական իրավիճակը վատթարացավ, երբ Իսրայելը հրաժարվեց համագործակցել ՄԱԿ-ի՝ Մերձավոր Արևելքի պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության հետ, որը տասնամյակներ շարունակ մարդասիրական օգնության պատասխանատուն է եղել։ Գործակալության մի քանի հարյուր բաշխման կետերը փոխարինվեցին 4-ով, որոնք բացեց ամերիկյան GHF մասնավոր հիմնադրամը («Գազայի մարդասիրական հիմնադրամ»): Այդ կետերը Իսրայելի իշխանությունների աջակցությամբ գործում են այն շրջաններում, որոնք «մաքրվել» են ՀԱՄԱՍ-ից։

Բաշխումները պարբերաբար ուղեկցվում են պաղեստինցիների ուղղությամբ կրակոցներով։ Ըստ իսրայելցի զինվորականների` պաղեստինցիներն իբր շեղվում են իրենց հատկացված երթուղիներից և հայտնվում բանակի դիրքերի մոտ, այդ պատճառով էլ նրանց ուղղությամբ զենք է կիրառվում։ Իսրայելը ՄԱԿ-ի գործակալությանը մեղադրում է ՀԱՄԱՍ-ի հետ սերտ կապերի մեջ և պնդում, որ առաջին անգամ «Գազայի մարդասիրական հիմնադրամն» է թույլատրել օգնություն տրամադրել Գազայի հատվածի քաղաքացիական բնակչությանը ։

Leave a Comment