Արարատի մարզում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)

Ստուգումների արդյունքում պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով․ ՖՈՏՈ


ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Արայիկ Ավետիսյանին պատկանող (Արարատ, գ․ Բյուրավան) հացի արտադրամասում, հաղորդում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ 


Ստուգումների արդյունքում պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ 


Հատկապես արձանագրվել են հետևյալ խախտումները՝


• արտադրամասի նախագծումը, կառուցվածքը և չափսը չեն ապահովել կենդանիների ներթափանցումից պաշտպանությունը, 


• արտադրական շինությունները ապահովված չեն եղել կեղտի կուտակումներից, մասնիկները թափվելու հնարավորությունից, բորբոսի առաջացումից, 


• արտադրամասի պատերի, հատակի, առաստաղների և պատուհանների մակերեսները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, 


• արտադրական շինությունները չեն ապահովել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները, 


• արտադրական շինություններում պահվել են արտադրության ընթացքում չօգտագործվող պարագաներ, 


• ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով, 


• սահմանված չի եղել տեխնոլոգիական սարքավորումների, գույքի մաքրման, լվացման ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը, 


• աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն եղել չներծծվող նյութերից։ 


Հաշվի առնելով վերը նշված խախտումները ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։ շ


Սահմանվել է ժամկետ՝ բացահայտված անհամապատասխանությունները վերացնելու համար:




Leave a Comment