լինելու». Ռուսլան Իսրայելյանն անմահացել է նոյեմբերի 7-ին, տուն «վերադարձել»՝ 72 օր անց. «Փաստ»  Ապօրինի ծառահատումների հետեւանքով բուսական աշխարհին պատճառվել է 43 մլն դրամի վնաս


Տնտեսություն

«Իջևանի անտառտնտեսությունում» ապօրինի ծառահատումների հետևանքով պատճառվել է 43 միլիոն դրամի վնաս, հայտնում է Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը։

 

ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ստացված տվյալների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգումներ են իրականացրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի, «Իջևանի անտառպետության» 5-րդ և 6-րդ, «Խաչարձանի անտառպետության» 5-րդ և 6-րդ պահաբաժիններում։

 

Ստուգումներն ընդգրկել են 2024թ. օգոստոսից 2025թ. հուլիսը ներառող ժամանակահատվածը, որոնց արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է տարբեր տեսակի ու տրամագծերի ապօրինի հատված 693 ծառ։

 

Բուսական աշխարհին պատճառված վնասի չափը կազմել է 43.084.000դր.։

Ստուգման արդյունքները փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե։

 

Leave a Comment