«Իջևանի անտառտնտեսությունում» ապօրինի ծառահատումների հետևանքով 43 միլիոն դրամի վնաս.

«Իջևանի անտառտնտեսությունում» ապօրինի ծառահատումների հետևանքով 43 միլիոն դրամի վնաս.

ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ստացված տվյալների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգումներ են իրականացրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի, «Իջևանի անտառպետության» 5-րդ և 6-րդ, «Խաչարձանի անտառպետության» 5-րդ և 6-րդ պահաբաժիններում։

Ստուգումներն ընդգրկել են 2024թ. օգոստոսից 2025թ. հուլիսը ներառող ժամանակահատվածը, որոնց արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է տարբեր տեսակի ու տրամագծերի ապօրինի հատված 693 ծառ։

Բուսական աշխարհին պատճառված վնասի չափը կազմել է 43.084.000դրամ։

Ստուգման արդյունքները փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե։ Այս մասին տեղեկացնում են   ԲԸՏՄ-ից։

Leave a Comment