Զինծառայողի հրազենային վնասվածք ստանալու դեպքով հարուցվել է քրվարույթ

Օգոստոսի 25–ին, ՊՆ զորամասերից մեկում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 527-րդ հոդվածի 1-ին մասով (առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը)։ Այս մասին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից։

Կատարվում է նախաքննություն։

Ավելի վաղ հայտնել էր, որ օգոստոսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. ՊՆ ռազմական ոստիկանության Գեղարքունիքի ռազամական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի դիրքերում կրակոց է հնչել և կա վիրավոր, որը  տեղափոխվել է Երևանի «Մուրացան» զինվորական հոսպիտալ։

Հիվանդանոց տեղափոխված զինվորը Արարատի մարզի բնակիչ է։

Այս առնչությամբ ՊՆ–ն պարզաբանում է տարածել՝ նշելով. «Զինծառայողը ենթարկվել է վիրահատական շտապ միջամտության, տեղափոխվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։

Այժմ զինծառայողը հոսպիտալի բժիշկների հսկողության ներքո է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում»։

The post Զինծառայողի հրազենային վնասվածք ստանալու դեպքով հարուցվել է քրվարույթ appeared first on Yerevan Today.

Leave a Comment