ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը հաստատել է զինծառայողի վիրավորման փաստը, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Shamshyan.com-ն ավելի վաղ հայտնել էր, որ ՊՆ զորամասերից մեկի դիրքերում կրակոց է հնչել, կա վիրավոր:
Արամ Թորոսյանը մանրամասնել է, որ զինծառայողը ենթարկվել է վիրահատական շտապ միջամտության, տեղափոխվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, այժմ հոսպիտալի բժիշկների հսկողության ներքո է:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված զինվորը Արարատի մարզի բնակիչ է։
