Արևմուտքի ծրագիրն է Զանգեզուրում ստեղծել «Թուրքական Հանրապետություն» և այնտեղ տեղակայել 5000 ահաբեկիչների. Իրանցի պրոֆեսոր


Միջազգային

Արևմուտքի ծրագիրն է Զանգեզուրում ստեղծել «Թուրքական Հանրապետություն» և այնտեղ տեղակայել 5000 ահաբեկիչների։ Այս կարծիքին է Կովկասի հարցերով փորձագետ, պրոֆեսոր, դոկտոր Հուսեյն Ահմադին:

Ըստ պրոֆեսորի. «Իրանցի պաշտոնյաների սխալն այն է, որ նրանք չափազանց պարզեցնում են Զանգեզուրի հարցը՝ չտարբերակելով այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են միջանցքը, տրանսպորտային ուղին, տարանցիկ զարկերակը և աշխարհաքաղաքական անցումը»։

Մասնագետը նաև հավելել է. «Եթե մի օր ՆԱՏՕ-ն, այն պատրվակով, որ Զանգեզուրի միջանցքի անվտանգությունը վերահսկող ընկերությունը, իբր, չի կատարում իր պարտականությունները, սկսի անմիջականորեն կառավարել հայկական սահմանը, ինչպիսի՞ն կլինի մեր արձագանքը»։

Leave a Comment