Բլոգեր Մարգարյանը ձերբակալվել է նացիզմի արդարացման գործով


Միջազգային

Բլոգեր Մարգարյանը ձերբակալվել է նացիզմի արդարացման գործով: Նրան ներկայացվված մեղադրանքը ենթադրում է մինչեւ 5 տարվա ազատազրկում կամ 2-ից 5 միլիոն ռուբլի տուգանք: Մարգարյանը պնդում է, որ չգիտեր, որ իրեն հետախուզում են (այդ պատճառով էլ թաքնվել է բեռնախցիկում՝ փորձելով լքել Ռուսաստանը): Նա նաև կտրականապես հերքում է իր մեղքը:

Ձերբակալման հիմք դարձավ նրա բազում տեսանյութերից մեկը, սակայն Մարգարյանը հրաժարվեց այն ճանաչել. «Ես չեմ ճանաչում այս տեսանյութում պատկերված անձին, ծանոթ չեմ ալիքին, ես այն չեմ ստեղծել կամ կառավարել, ես այս տեսանյութը չեմ ձայնագրել և ոչ մեկին չեմ ուղարկել: Ուզում եմ նշել, որ ես բացարձակապես համաձայն չեմ այս տեսանյութում ասվածի հետ»:

 

Leave a Comment