Հայտնաբերվել է լաբորատորիա, ապօրինի շրջանառությունից հանվել 6 կիլոգրամից ավելի մարիխուանա

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Բուռնազյան փողոցի մի բնակիչ տանն ապօրինի պահում, պատրաստում և իրացնում է թմրամիջոց:
Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց, և օգոստոսի 20-ին` ժամը 19.30-ին, իր բնակության վայրի մոտ 63-ամյա տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն:

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվեցին լուսային հատուկ սարքավորումներ, օդափոխության համակարգեր, օդի ջերմաստիճանի կարգավորիչներ ու ցուցիչներ, էլեկտրական կշեռքներ, զիպ փականով տոպրակներ, նաև` կանեփի բույսեր ու մարիխուանայի նմանվող ընդհանուր վեց կիլոգրամ 320 գրամ զանգված:
Բացահայտման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է շուրջ 127 միլիոն դրամի թմրանյութ:

Տղամարդը կալանավորվել է, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`

Leave a Comment