
Վաստակավոր մարզիչ, անցյալի նշանավոր ըմբիշ Մովսես Կարապետյանի գլխավորած՝ Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը երկրորդ տեղը գրավեց Բուլղարիայի Սամոկով քաղաքում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:
Նրա ղեկավարած մարզչական եռյակի շնորհիվ մեր պատվիրակները նվաճեցին չորս մեդալ: