«Անհուն կարոտը հալածում է». Հայկոն այսօր կդառնար 52 տարեկան


Շոու բիզնես

Այսօր երգիչ, երգահան, կոմպոզիտոր, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն կդառնար 52 տարեկան: 

Հայկոյին ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է նրա մայրիկը:

«Էն դատարկությունը, որ մնաց քեզնից հետո, միևնույն է, չի լցվելու, անհուն կարոտը հալածում է…

Շնորհավոր երկնային ծնունդդ, տղես, հուսով եմ, կհանդիպենք մի օր ու էլ չենք բաժանվի։ Հիշիր, ես քեզ սիրում եմ, տղես…»,- գրել է Սուսաննա Նիկողոսյանը: 

Հիշեցնենք՝ երգիչ Հայկոն մահացել է 2021 թվականին՝ 48 տարեկան հասակում։

Leave a Comment