Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Բուկայո Սական շարքից դուրս է մնացել մինչև չորս շաբաթ՝ ազդրի վնասվածքի պատճառով, որը ստացել էր Անգլիայի Պրեմիեր լիգայի (ԱՊԼ) 2-րդ տուրի «Լիդսի» հետ խաղում (5:0):
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի նոր մրցաշրջանի երկու խաղերից հետո «Արսենալը» վաստակել է 6 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Հաջորդ խաղում «կանոնիրները» օգոստոսի 31-ին կմրցեն գործող չեմպիոն «Լիվերպուլի» հետ։
Բուկայո Սական 23 տարեկան է։ Անցած մրցաշրջանում բազմակողմանի կիսապաշտպանը «Արսենալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 խաղ, խփել 12 գոլ և կատարել 14 գոլային փոխանցում։