https://arm.sputniknews.ru/20250825/sev-hvovaz-jvokati-hramanatari-khapanman-mijvocy-pvokharinvec-tnajin-kalanqvov-92711272.html
«Սև հովազ» ջոկատի հրամանատարի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով
«Սև հովազ» ջոկատի հրամանատարի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով
Sputnik Արմենիա
Արցախյան պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանը կալանքի տակ էր 2024 թվականի սեպտեմբերից։ 25.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-25T18:00+0400
2025-08-25T18:00+0400
2025-08-25T18:08+0400
հայաստան
սերոբ գասպարյան
տնային կալանք
դատարան
դատավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/17/80993654_0:269:1600:1169_1920x0_80_0_0_42c617100fbb63ae82e7bc28c85c6fa4.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. «Սև հովազ» ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։Հիշեցնենք` 2024թ–ի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ ՀՀ–ում իշխանությունը յուրացնելու նախապատրաստության համար 7 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, որոնցից 4–ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ 3–ը կալանավորվել են։Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կալանավորվածներից մեկը «Սև հովազ» ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանն է։Գասպարյանի պաշտպանական թիմը օգոստոսի 13–ին հայտարարեց, որ Սերոբ Գասպարյանն ունի կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ, որոնք համատեղելի չեն կալանքի հետ։ Պաշտպանական թիմը պահանջում էր կազմակերպել անկախ, բազմապրոֆիլ բժշկական զննում քաղաքացիական մասնագիտացված կենտրոնում՝ լիարժեք ախտորոշմամբ և բուժական հստակ պլանով։
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/17/80993654_0:185:1600:1385_1920x0_80_0_0_7d396d956164c7275d9907fa47b47796.jpg
հայաստան, սերոբ գասպարյան, տնային կալանք, դատարան, դատավոր
հայաստան, սերոբ գասպարյան, տնային կալանք, դատարան, դատավոր
Արցախյան պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանը կալանքի տակ էր 2024 թվականի սեպտեմբերից։