Սյունիքում ընթանում է հայ դիվանագետների տարեկան աշխատաժողովը

Արմինֆո Սյունիքի մարզի Կապան քաղաքում մեկնարկել է օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների տարեկան աշխատաժողովը։

 

ԱԳՆ հաղորդագրության համաձայն, բացման խոսքով հանդես է եկել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով այս տարվա՝ հերթական, բայց ՀՀ և տարածաշրջանի համար նոր իրադրության՝ հաստատված խաղաղության պայմաններում անցկացվող աշխատաժողովի առանձնահատկությունը։

 

Հանդիպմանն ուղերձով հանդես է եկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

 

Ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում հետ կայացել է հանգամանալից քննարկում։ Վարչապետը պատասխանել է դեսպաններին հետաքրքրող հարցերին։

 

Աշխատաժողովին ներկա են եղել նաև կառավարության այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ԱԺ պատգամավորներ։

Leave a Comment