Փաշինյան․մենք սկսում ենք շարժվել միջազգային գործընթացներին համընթաց

Արմինֆո.  Այն բոլոր դժբախտությունները, որ տեղի են ունեցել մեզ հետ մեր ողջ պատմության ընթացքում, տեղի են ունեցել այն պատճառով, որ մենք այդպես էլ չենք կարողացել շարժվել միջազգային զարգացումներին համընթաց։ Նման գնահատական է հնչեցրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ օտար պետություններում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ամենամյա աշխատանքային խորհրդակցության բացմանը:

 

“Այն, ինչ տեղի ունեցավ Վաշինգտոնում, նշանակում է, որ մեր քաղաքականությունը համահունչ է դարձել միջազգային որոշակի գործընթացների։ Սա մի քանի դար շարունակ մեր միակ իրական հնարավորությունն է անելու դա”, – ասել է նա։

 

Նրա խոսքով ՝ հայ ժողովրդի մեծագույն խնդիրն այն էր, որ այն տեսությունները, որոնցով առաջնորդվել է Հայաստանը, սովորաբար ձևավորվում էին էլիտաների կողմից և ներկայացվում հանրությանը: «Հիմա մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ տեղի է ունենում հակառակը. տեսությունները ձևավորվում և իրականացվում են ժողովրդի գիտակցության մեջ: Այս առումով շատ կարևոր է պահպանել ողջ գործընթացի օրգանականությունը”, – եզրափակել է Փաշինյանը ։

Leave a Comment