Ավելի շատ կալանավոր, քան դատապարտյալ․ Հայաստանում կալանքը շարունակում է գործել որպես պատիժ

Զարուհի Հովհաննիսյան, իրավապաշտպան Հայաստանի քրեական արդարադատության համակարգում կալանքը շարունակում է մնալ ամենահաճախ կիրառվող խափանման միջոցներից մեկը: Թեև իրավապաշտպան խմբերը բազմիցս բարձրաձայնել են կալանքի չարաշահման և անհամաչափ կիրառման մասին, գործնականում այն հաճախ է կիրառվում։ Խնդիրն առավել ակնդետ է դառնում քաղաքական գործունեությամբ զբաղվող անձանց դեպքում՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրության և երկարացման ձևով։ Ելնելով զուտ վիճակագրական տվյալներից՝ կարելի է եզրակացնել, որ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող կալանավորված անձանց թիվը գերազանցում է դատապարտյալների թվին: Այսպես, եթե 2024-ին ՀՀ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց ընդհանուր թիվը կազմել է 2686, ապա այդ անձնացից միայն 1285-ն է եղել դատապարտյալ։ 1401-ը եղել է կալանավորված անձ: Ահա նաև […]

Leave a Comment