Հայաստանում Արևմտյան Նեղոսի դեպքերը հասել են 2-ի. ԱՆ – Armenia Today

2025 թվականին մինչ այս պահը Հայաստանում Արևմտյան Նեղոսի լաբորատոր հաստատված դեպքերը հասել են 2-ի, հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Գերատեսչությունից միևնույն ժամանակ տեղեկացրել են եվրոպական առողջապահական մարմինների զգուշացման մասին։ Մասնավորապես, 2025 թվականի տաք ջերմաստիճանով պայմանավորված կարող է գրանցվել մոծակների միջոցով փոխանցվող հիվանդությունների աճ, իսկ ամենամեծ մտահոգությունն է առաջացնում Արևմտյան Նեղոսի տենդը:

Առոջապահական գերատեսչությունից հիշեցրել են, որ մոծակներով փոխանցվող հիվանդություններով վարակվելուց խուսափելու համար անհրաժեշտ է կրել փակ հագուստ անտառապուրակային գոտիներ և ջրային տարածքներ այցելելիս, օգտագործել միջատավանիչ հատուկ միջոցներ և սարքեր, հակամիջատային ցանցեր։

Հայաստանում հունիսի 3-ին արձանագրվել էր Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդության լաբորատոր հաստատված մեկ դեպք։ 2024-ի սեպտեմբերին Արևմտյան Նեղոսի վարակման դեպքերը Հայաստանում գերազանցել էին 130-ը։

Leave a Comment