«Զանգեզուրի միջանցքը» թույլ կտա Նախիջևանին, որը Ադրբեջանի անբաժանելի մասն է, դուրս գալ շրջափակումից․ Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ

«Զանգեզուրի միջանցքը» թույլ կտա Նախիջևանին, ո...

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» իրականացումը կապահովի Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մեթին Քըլըչը։

««Զանգեզուրի միջանցքը» երկաթուղային և ցամաքային ճանապարհներով կկապի Չինաստանը և Կենտրոնական Ասիայի երկրները Եվրոպայի հետ՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով՝ խաղալով Արևելքի և Արևմուտքի միջև կամուրջի կարևոր դեր։ Նախագծի իրականացումը նաև կապահովի խաղաղություն Հարավային Կովկասում: Կարևոր է նաև, որ Հայաստանը ցուցաբերում է խաղաղության պատրաստակամություն և հասկանում է, որ «Զանգեզուրի միջանցքից» դուրս մնալը տնտեսապես անշահավետ է: Հատկապես նշանակալից է, որ միջանցքը թույլ կտա Նախիջևանին, որը Ադրբեջանի անբաժանելի մասն է, դուրս գալ շրջափակումից», – ասել է նա

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրաբեջանի ղեկավարներն ԱՄՆ նախագահի միջնորդությամբ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել են փաստաթուղթ՝ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման մասին: Խոսքը «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» անվամբ տարանցիկ և զարգացման նոր նախագծի մասին է:

Leave a Comment