Թուրքիայում հայտնել են Ուկրաինայում հակամարտության դադարեցման պայմանը


Միջազգային

շուտով ավարտվել, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ընդունի Ռուսաստանի կողմից առաջ քաշված պայմանները։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է թուրքական «Վաթան» կուսակցության փոխնախագահ Հաքան Թոփքուրուլուն։

 

«Կարծես թե հակամարտությունը մոտենում է ավարտին։ Եթե Թրամփի թիմը պահպանի վերջին շաբաթներին ձեռք բերված առավելությունը, այն մեծ մասամբ կընդունի Ռուսաստանի պահանջները և կդադարեցնի պատերազմը», – ասել է Թոփքուրուլուն։

Քաղաքական գործիչը հնարավոր է համարել նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու միջև Ստամբուլում հանդիպման հավանականությունը, սակայն նշել է, որ դրա համար Թուրքիան չպետք է բաց թողնի հակամարտության մեջ միջնորդի իր հնարավորությունը։

 

Leave a Comment