Ուկրաինան գնահատում է Հայաստանի դիրքորոշումը մեր պետության տարածքային ամբողջականության հարցում. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ Ուկրաինայի անկախության օրվա առթիվ շնորհավորանքի և ուկրաինացի ժողովրդին ուղղված ջերմ խոսքերի համար։

«Ուկրաինան գնահատում է Հայաստանի դիրքորոշումը մեր պետության տարածքային ամբողջականության հարցում և մեր երկրին ցուցաբերված մարդասիրական աջակցությունը»,- գրել է Զելենսկին «X»-ում:

The post Ուկրաինան գնահատում է Հայաստանի դիրքորոշումը մեր պետության տարածքային ամբողջականության հարցում. Զելենսկի appeared first on Alphanews.

Leave a Comment