«Սուրեն Պապիկյանն օրենքի պահանջ կատարելու տրամադրություն չունի»․ Տիգրան Աբրահամյան

«Սուրեն Պապիկյանն օրենքի պահանջ կատարելու տրամադրություն չունի»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՊՆ-ն այնքան է տարվել փաշինյանական «բեզպրեդելությամբ», որ որոշել է կարելի է օրենք խախտել, իրեն հասցեագրված գրություններին չարձագանքել:
Նույնիսկ այն դեպքում, որ գրությամբ ստիպված հիշեցնում ես, որ սահմանված ժամկետում չեն պատասխանել գրությանդ, կրկին նույն դատարկությունն է:
Սուրեն Պապիկյանն ամեն ինչի ժամանակ գտնում է՝ ստատուս գրելու, տեսանյութեր շեյր անելու, տարբեր կալիբրի հյուրեր ընդունել-ճանապարհելու, բայց օրենքի պահանջ կատարելու տրամադրություն չունի:
Երևի վերևից պահանջ կա՝ ընդդիմության համար ամեն ինչ փակ է, իսկ արտաքին հովանավորներն էլ ամեն ինչի վրա աչք են փակում՝ կանցնի կգնա:
Չի՛ անցնի»:

Leave a Comment