ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներն ընդունվում են միգրացիայի և քաղաքացիության ծառայության ավելի քան 40 հասցեում


ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներն ընդունվում են Ծառայության ավելի քան 40 հասցեում.


 


մարզերում՝ բոլոր ստորաբաժանումներում,


Երևանում՝ Զաքյան 3 հասցեում գործող բաժնում,


Ծառայության գլխամասային գրասենյակում,


ՆԳՆ սպասարկման գրասենյակներում՝ շրջիկ ձևաչափով։


 


Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը:


 


2025 թվականի սեպտեմբերի 1-ից ԼՂ-ից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք ազատվում են պետական տուրքի վճարից «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում 22․01․2025 թվականին կատարված փոփոխությունների արդյունքում։

Դիտումների քանակ1

Leave a Comment