Խոշոր հրդեհ՝ Արագածոտնի մարզում – Lragrogh.com

Դիտում ՝ 22 554

Այսօր Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Տանձանոց թաղամասի 17-րդ փողոցի մոտակայքում այրվում են վագոն-տնակ և խոտածածկույթ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկներ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ղազար Փարպեցու փողոցի վերջնամասում։

Հրդեհը մեկուսացվել է, այրվել են 7 փայտե կրպակ, 8-ը՝ մասնակի և մոտ 1000 քմ խոտածածկույթ։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment